Հայաստան է առաքվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը:

«Այսօր մենք Զվարթնոց օդանավակայանում դիմավորել ենք հայկական կողմի ձեռք բերած «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այն Հայաստանում ստացված 15 հազար չաբաբաժինն է: Դա կուղղվի ռիսկի խմբում գտնվող մարդկանց պատվաստմանը», - ասել է Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը:

Խորհրդականը նշել է, որ սա նախորդ տարի սկիզբ առած պանդեմիայի ընթացքում ՌԴ-ի կողմից ՀՀ-ին տրամադրված լայնամասշտաբ աջակցության շարունակությունն է:

 Նշենք, որ երեկ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ապագայում ավելի մեծ քանակով պատվաստանյութ կներկրվի Ռուսաստանից:

«Մենք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 1 միլիոն չափաբաժնի կարիք ունենք»,-ընդգծել է Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել