Իրականում գոյություն են ունեցել կին-նինձյաներ, որոնք ոչնչով չեն զիջել տղամարդկանց։ Նրանց անվանել են կունոիտիներ։

Առաջին անգամ կունոիտիների մասին հայտնի է դարձել 16-րդ դարում։ Կանանց համար նման յուրօրինակ «դպրոցի» հիմնադիր է դարձել այնպիսի մի նինձյայի կին, որը կյանքի վերջին տարիներին հասցրել էր կնոջը փոխանցել արժեքավոր գիտելիքներ և փորձ։ Ամուսնու գործը շարունակելու համար կինը որոշեց աղջիկների հավաքագրել, սովորեցրել նրանց մարտարվեստ, լրտեսական տակտիկա։

Կունոիտի դառնալու համար շատ բան հարկավոր չէր. այդպիսին կարող էր դառնալ անգամ քաղաքի ամենաթշվառ երեխան։ Ապագա լրտես-նինձյաներին հիմնականում ընտրում էին հենց փողոցից, ապա կրթում։

Որպեսզի կունոիտին իրեն վստահված օպերացիայի ընթացքում հնակարծակի չսիրահարվեր հակառակորդին, կանանց ուսոցիչներն իմիտացիա էին անում, իբր հարաբերությունների մեջ են գտնվում իրենց աշակերտուհիների հետ։ Նման կերպ հավանականությունն ավելի էր փոքրանում, որ վերջիններս այլ մեկով կհետաքրքրվեն։

Անարդարացիորեն շատ ոլորտներում համարում են, որ տղամարդկանց «տարածք» մուտք գործած կինն ամեն ինչ փչացնում է։ Այս ոլորտում, բնականաբար, այդ կարծրատիպը ևս չէր գործում։ Հաճախ կունոիտիներն իրենց առաջադրանքներն ավելի լավ էին կատարում, քան տղամարդ նինձյաները։

Ասում են՝ կունոիտիներ մինչ օրս գոյություն ունեն, մինչ օրս կան երիտասարդ ճապոնուհիներ, որոնք կրթվում են և դառնում պրոֆեսիոնալ լրտեսներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել