«Փաստ» թերթը հարցում էր ուղարկել առողջապահության նախարարություն՝ խնդրելով պատասխանել, թե նշյալ համատեքստում բուժաշխատողները (խոսքը բոլոր օղակների բուժաշխատողների մասին է) ստացե՞լ են հավելավճարներ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա 2020 թվականի մարտի 1-ից քանի՞ անգամ և ի՞նչ չափով:
Հարցրել էինք նաև, թե վերջին մեկ տարվա ընթացքում որքանով է բարձրացել բուժաշխատողների աշխատավարձը։ Նախարարությունից պատասխանել են. «Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարով և ռազմական դրությամբ պայմանավորված՝ բուժաշխատողներին վարձատրելու համար հավելավճարներ չի սահմանել: Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը՝ բուժաշխատողների աշխատավարձը, այդ թվում՝ հավելավճարը, սահմանվում է տվյալ ընկերության տնօրենի կողմից»: Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ «2020 թվականի ընթացքում բուժաշխատողների աշխատավարձերը փոփոխության չեն ենթարկվել»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել