Shamshyan.com-ը գրում է.

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, կոտրել այն, այնուհետև՝ կենցաղային աղբի համար նախատեսված 2 աղբամաններին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հետիոտի համար նախատեսված վայրում:

Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել