News.am-ը գրում է.

Կորոնավիրուսի բրիտանական շտամը վիրուսի մոդիֆիկացված տարբերակ է, սովորաբար վիրուսը որոշակի մուտացիաների է ենթարկվում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

«Վիրուսը շրջանառելով բնության մեջ, որոշակի մուտացիայի է ենթարկվում միշտ՝ այլ ախտահարման ծավալով, ավելի պակաս մահաբերությամբ շտամ է: Մահաբերության տոկոսն ավելի ցածր է, բայց ախտահարման ագրեսիվությունն ավելի շատ է»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել