168.am-ը գրում է.

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ուկրաինացի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկուն հավաստիացրել է Կանադայի կողմից Ուկրաինային անսասան աջակցություն ցուցաբերելու հարցում:

«Շնորհակալություն զանգի համար, Վլադիմիր, միշտ հաճելի է… աշխատել մեր երկրների միջեւ ամուր գործընկերություն կառուցելու վրա: Իմացեք, որ Կանադայի կողմից Ուկրաինայի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելը երբեք չի սասանվի»,-Թրյունդոն իր Twitter-ում գրել է ի պատասխան Զելենսկու թվիթի: Ուկրաինական պետության ղեկավարն իր թվիթում շնորհակալություն է հայտնել Թրյուդոյին Կանադայի կողմից «դժվարին ժամանակներում» Ուկրաինային աջակցելու համար եւ հրավիրել Ղրիմյան հարթակի գագաթնաժողովին, որը կայանալու է օգոստոսի 23-ին: «Շնորհակալություն, Ջասթին Թրյուդո, որ դժվարին ժամանակներում Կանադան միշտ Ուկրաինայի կողքին է:

Կանադայի օգնությունը @NATO MAP (ԱԳՊ. ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլան) ստանալու հարցում աջակցության կարեւոր ազդակ կդառնա իսկական բարեկամների կողմից: Ուրախ կլինեմ ձեզ ողջունել օգոստոսի 23-ին կայանալիք Ղրիմյան հարթակի գագաթնաժողովում»,-գրել է Զելենսկին: Նախօրյակին Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ խոսակցության ընթացքում հայտարարել է, որ միայն ՆԱՏՕ-ն կարող է կանգնեցնել Դոնբասի հակամարտությունը: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսաքին նշել է, որ ԱՄՆ-ն աջակցություն է ցուցաբերում Կիեւին, սակայն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու որոշումը գտնվում է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարության իրավասության ներքո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել