Pastinfo.am-ը գրում է.

Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող 15 անձ է բերման ենթարկվել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ 15 անձ է բերվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ:

Հիշեցնենք, որ այսօր «ՎԵՏՕ» շարժման կանայք ակցիա են իրականացրել կառավարության մոտ: Նրանք կարմիր մեխակներ են նետել կառավարության շենքի ուղղությամբ, փորձել ճեղքել ոստիկանական պատնեշը և մուտք գործել շենք: Ոստիկանների և կանանց միջև բախում է սկսվել, ինչի հետևանքով ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանություն, մասնակիցներից ոմանց ինքնությունը նաեւ վատացել էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել