Ինչպես հայտնում է ՆԱՍԱ-ի կայքը, լուսանկարն արվել է ապրիլի 4-ին: Ստացված կադրում երևում է ուղղաթիռի շարժիչի պտուտակների ծայրերն ու մարսիական մակերևույթին հպված անիվները:
Գործակալությունից ակնկալում են, որ անօդաչուն ևս մի քանի լուսանկարներ կուղարկի Երկիր, որոնք արվել են փորձնական թռիչքների ժամանակ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ապրիլի 12-ին նախատեսվում է ուղղաթիռի առաջին կառավարվող թռիչքն իրականացնել Մարսում:
Perseverance մարսագնացը նոր առաքելության շրջանակներում պետք է տեղեկություններ հավաքի մոլորակի կլիմայական պայմանների վերաբերյալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել