ArmLur.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, խորհրդական Արշակ Կարապետյանն ազատվել է իր պաշտոնից: Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արշակ Կարապետյանն առաջիկայում նոր պաշտոն կստանա: Բանն այն է, որ Արշակ Կարապետյանի մտերիմ ընկերը Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանն է:

Երբ վերջինիս որդու հարսանիքից հետո ազատել էին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից, հենց Արշակ Կարապետյանն էր ակտիվություն ցուցաբերում, որպեսզի նոր պաշտոն ստանա եւ Դավթյանին նշանակեցին Ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար: Եվ ահա, մեր տեղեկությունների համաձայն, կրկին պաշտոն ստանալով, Արտակ Դավթյանը որոշել է իր մտերիմ ընկերոջը բերել զինված ուժերի համակարգ եւ ամենայն հավանականությամբ, առաջիկայում Արշակ Կարապետյանը կնշանակվի Արտակ Դավթյանի տեղակալ:

Հավելենք, որ Արշակ Կարապետյանը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է Զինված ուժերի հետախուզության վարչության պետը եւ աշխատանքից ազատվե; էր պատերազմից հետո: իր նոր պաշտոնին նշանակվել էր 2018 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել