««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջինս այնտեղ կմնա երեք շաբաթ:

Պարզվում է՝ Հայրապետյանը ոչ միայն հարազատ խմբակցությունից ու թիմից թաքուն է պահել իր՝ ԱՄՆ մեկնելը, այլև իր թիմակիցները տեղյակ չեն, թե երբ է պատրաստվում Հայրապետյանը Հայաստան վերադառնալ:

Նկատենք, որ հանձնաժողովի նախագահը ԱՄՆ է մեկնել այն ժամանակահատվածում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմի գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաներին` նախարարից-մարզպետ, արձակուրդ է ուղարկում առաջիկա քարոզարշավին պատրաստվելու, ձայներ հավաքելու համար: Իսկ Հայրապետյանը, փաստորեն, այս պատասխանատու ժամանակահատվածում թիմին մենակ է թողել, որոշել ԱՄՆ մեկնել ու ժամանակ անցկացնել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել