«Մաքրե՛ք, խնդրում եմ, «Մոնա Լիզան». այն փոշոտվել է». նման արտահայտություն երբեք չեք լսի թանգարաններում: Այո, նման վայրերում ևս մաքրություն կատարվում է, սակայն արվեստի արժեքավոր նմուշները կարգի բերելու համար ամբողջական «ծիսակատարություն» է տեղի ունենում: 

Թանգարաններում մաքրություն կատարում են՝ համաձայն հատուկ սահմանված գրաֆիկի: Աշխատանքն իրականացնում են ծառայությունները, որոնց տիրապետման տակ հատուկ սարքավորումներ կան: 

Հատակը լվալու համար նման ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են մարմարե և գրանիտե հատակների համար նախատեսված լվացող հատուկ մեքենաներ: Ողջ տարածքը մաքրելու համար ժամեր են հարկավոր, այդ իսկ պատճառով դա անում են միայն վերջին այցելուների հեռանալուց հետո: 

Ծառայությունների փորձառու աշխատակիցները զգուշորեն ցուցաանմուշների վրայից հեռացնում են փոշին խոզանակով հատուկ փոշեկուլի միջոցով: 

«Գեներալ» մաքրություն թանգարաններում իրականացվում է 2-3 ամսում մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում ցուցանմուշների վրայից փոշին մաքրել թույլատրվում է միայն ռեստավրատորներին՝ հատուկ փափուկ վրձինների օգնությամբ: Կտավների շրջանակները, կահույքը երբեմն մաքրում են վրձիններով, երբեմն՝ խոնավ կտորով: 

Կտավները ցուցադրության հանելուց առաջ պարտադիր կերպով մաքրում են, չնայած որ պահեստներում գտնվող աշխատանքներին ևս խնամքով հետևում են: Մշտապես ցուցադրվող կտավներին դիպչում են տարվ աընթացքում միայն մեկ անգամ, քանի որ հակառակ դեպքում դրանց ամբողջականությունը կարող է վտանգի տակ դրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել