Հատուկ ծառայությունները երբեմն չափազանց արտասովոր քայլերի են գնում: Օրինակ՝ տարատեսակ ռոբոտներ են ստեղծում, որոնց մասին հասարակ մարդիկ պատկերացում անգամ չունեն:

Այսպես ամերիկյան ՀԴԲ-ի համար մասնագետներն ստեղծել էին կատվի տեսք ունեցող ռոբոտ, որը նախատեսված էր ԽՍՀՄ դեսպանատան աշխատակիցներին և քաղաքական գործիչներին հետևելու համար: Նախագիծն իրականացնելու համար միլիոնավոր դոլարներ են ծախսվել. կատուն պետք է ականջ դներ հանդիպումների ժամանակ, ապահովեր գաղտնի ինֆորմացիայի հասանելիությունը: Կենդանու գանգի և ականջների մեջ տեղադրված էր բարձրախոսով ռադիոհաղորդիչ: Նախագծի գոյության մասին միայն վերջերս է հայտնի դարձել, երբ գաղտնազերծվել են համապատասխան փաստաթղթեր: Կատվին հնարավոր էր հրահանգներ տալ և ղեկավարել նրան:

Ռոբոտն իր առաջին «առաքելության» շրջանակներում պետք է գաղտնալսեր ԽՍՀՄ դեսպանատան երկու աշխատակցի խոսակցություն: Կատուն բաց էր թողնվել դեսպանատան շենքից քիչ հեռու, սակայն ամերիկացիների և ՀԴԲ-ի աշխատակիցների բոլոր պլանները ջուրն ընկան, քանի որ կատուն անգամ չհասցրեց սկսել օպերացիան: Երբ ան մի քանի քայլ արեց դեպի նպատակակետը, ճանապարհին ռոբոտին հարվածեց մի տաքսի՝ կոտրելով բոլոր սենսորներն ու ներքին բարձրախոսները: Կատվի ստեղծման համար ծախսված միլիոնավոր դոլարները հոդս ցնդեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել