Անգամ վարժեցված շունը մարդու կարիք ունի: Հատուկ գործառույթներ իրականացնող շատ շներ արդեն իսկ զինված են արևապաշտպան ակնոցներով, իսկ այժմ նրանց տրամադրվում են գերժամանակակաից աքսեսուարներ հավատարիմ ծառայության համար՝ AR ակնոցներ Command Sight ընկերության կողից: Նախագիծը դեռևս ակտիվ մշակման փուլում է և վերջնական տեսքի բերված չէ:

Շներն ունեն հոտառության և լսողության լավ զարգացած զգայարաններ, սակայն եթե դրանց ավելացնենք տեխնոլոգիաների տված հնարավորություները, ապա ամեն ինչ ավելի արդյունավետ կդառնա: Ծառայողական շների առաջադրանքների մեջ բարդ պարտականություններ են ներառվում՝ արգելված ու պայթուցիկ նյութերի հայտնաբերում, մարդկանց որոնում, վտանգավոր տարածքներում ամբողջական ջոկատների ուղեկցում և այլն:

Ծառայողական բոլոր շները ծառայության անցնելուց առաջ երկար ժամանակ մարզվում ու վարժեցվում են: Ինչպես մարզումների, այնպես էլ արդեն ծառայության ընթացքում նրանց ու մարդկանց փոխհարաբերությունները շատ կարևոր են: Կենդանիները պետք է հստակ հրահանգներ ստանան և հետևեն դրանց: Հրահանգիչները մշտապես պետք է նրանց մոտակայքում գտնվեն, շունը պետք է նրանց տեսնի ու լսի, որպեսզի հստակորեն հասկանա ձայնի կամ ժեստերի միջոցով տրվող հրահանգները: Իսկ որոշ առաջադրանքներ կատարելու ընթացքում մարդու ներկայությունը կարող է վտանգավոր լինել:

Հենց AR ակնոցները պետք է ոչ միայն վտանգազերծեն մարդուն, այլև ամրապնդեն նրա ու շան միջև առկա կապը: Նման աքսեսուարի շնորհիիվ հնարավոր կլինի վերահսկողություն իրականացնել նույնիսկ հեռավորության վրա: Հատուկ ներկառուցված տեսախցիկը թույլ է տալիս գնահատել կենդանու շրջակայքում գործող իրավիճակը իրական ժամանակում: Հետադարձ կապն ապահովվում է հիմնական էկրանի միջոցով, որով շանը հնարավոր է ուղարկել տեսանյութեր՝ հրահանգներ պարունակող:

Աքսեսուարի բոլոր տեխնոլոգիաները տեղադրված են լինելու ակնոցի ներքին ու արտաքին հատվածներում, բնականաբար, հաշվի առնելով նաև կենդանու գանգի ձևը, չափսը, աչքերի կառուցվածքը: Գիտնականները կարծում են, որ ներն այս տեխնոլոգիյի արագ կհարմարվեն, քանի որ շատ շների փոքրուց արևապաշտպան ակնոցներ են հագցնում: Նոր ակնոցները, պարզապես, մի փոքր ավելի ծանր կլինեն: Ակնոցների նախատիպն արդեն իսկ փորձարկվել է շների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել