Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ ապրիլի 2-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Տիգրան Հովսեփյանի վարած BMW X5 մակնիշի և 27-ամյա Մարտին Տեր-Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի ավտոեմքենաները։

Վթարի հետևանքով Mercedes-ը սահելով՝ վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ 41-ամյա Վարդուհի Վիրաբյանին և 8-ամյա Ելենա Սարգսյանին։

Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Վ. Վիրաբյանը՝ Էրեբունի բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով էլ Mercedes-ը բախվել է խաչմերուկը կարգավորող լուսակրին, տապալել այն և հայտնվել մայթին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել