Panorama.am-ը գրում է․

Ստոկհոլմի Առողջապահական Վարչությունն իր կայքում հաղորդագրություն է հրապարակել, որում կոչ է արել կենսաթոշակառուներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այս դեպքում հաղորդագրությունը պատահաբար համակցվել է «Ցավը թաքցնող Հարոլդը» հայտնի համացանցային մեմի լուսանկարով:  Այդ մասին հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ նկարն արդեն հեռացվել է, բայց այն կախված է եղել կայքից մի քանի ժամ:

Ստոկհոլմի վարչակազմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրենք տեղյակ չեն, որ նկարը համացանցային մեմից է եղել: «Եվ, իհարկե, ամեն ինչ միանգամից շտկվեց: Այժմ դրա փոխարեն կա մեկ այլ լուսանկար»,-ասել է Ստոկհոլմի վարչակազմի խոսնակ Հանա Ֆելլենիուսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել