Հարգելի գործընկերներ, կարճ պարզաբանեմ այսօրվա դատական նիստը․
1) Դատախազները ևս պնդում են, որ այլևս ՉԿԱ 300․1-րդ հոդված։
2) Դատախազները Դատավոր Դանիբեկյանին ամեն ձև համոզում, ճնշում են, որ չնայած ՉԿԱ 300․1-րդ հոդվածը, բայց թող գոյություն չունեցող նորմը մի քիչ կասեցնի՝ դիմի Սահմանադրական դատարան և իրենց հնարավորության տա, արարքը վերաորակել վաղեմության ժամկետը անցած, այս գործի հետ առնչություն չունեցած՝ 309-րդ հոդվածով։ Այսինքն ընդունում են, որ այսօրվա օրենքով նման լիազորություն չունեն, բայց ասում են ոչինչ ԽԱԽՏԵՆՔ ԳՈՐԾՈՂ օրենքը, որ «գոնե իշխանությունը շատ չդժգոհի»։
3) Դատախազները Սահմանադրական դատարանին պատկերացնում են, որպես ՆՈՐ ՕՐԵՆՔ ստեղծող, ինչը Սահմանադրական դատարանի բազմաթիվ որոշումներով շաատ մատչելի արձանագրված փաստ է, որ ԵՐԲԵՔ չի լինում։
4) Դատախազները հրաժարվեցին ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ձևով ընդունել իրենց ԽԱՅՏԱՌԱԿ հակասահմանադրական վարքագիծը և պրիմիտիվ ձևով մեղքը փորձեցին հերթական անգամ բարդել Աննա Դանիբեկյանի վրա։ Իսկապես շատ ցավում եմ։
5) Դատավոր Դանիբեկյանը ՄԵՐԺԵՑ դատախազների միջնորդության ներկայացման հնարավորությունը՝ հեռացավ խորհրդակցական սենյակ քրեական գործով վարույթի կարճման հարցը լուծելու։ Որոշումը կհրապարակվի ապրիլի 6-ին՝ 17-45։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել