Armeniasputnik.am-ը գրում է․

Պաշտոնյան երեք օր կանցկացնի Սյունիքում։ Գործուղման ծախսերը կատարվելու են վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին Սյունիք է գործուղել։ Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին 2021 թվականի ապրիլի 1-3-ը ներառյալ գործուղել Սյունիքի մարզ (Գորիս և Կապան)՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով»,– նշված է փաստաթղթում:

Որոշման համաձայն` Հարությունյանի գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված` վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել