Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայկ Չոբանյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայկ Չոբանյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Հակոբ Արշակյանն ազատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել