Տարածաշրջանում իրավիճակը ընդհանուր առմամբ լարված է: Այս մասին ապրիլի 2-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Մեր սահմաններին առկա է հարաբերական կայունություն, միջադեպեր, որպես այդպիսին, գործնականում չեն արձանագրվում, բայց գոյություն ունեցող ընդհանուր լարվածությունը շարունակվում է, եւ դա ազդում է ինչպես սահմանային ծառայության, այնպես էլ առհասարակ մեր առօրյա կյանքի վրա»,- ասաց Դավթյանը:

Արտակ Դավթյանը հրաժարվեց մեկնաբանել երկրի ղեկավարության հայտարարությունները Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը փոխելու անհրաժեշտության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել