Հին և այլևս անպետք իրերը շատերը տարիներ շարունակ պահում են իրենց տան նկուղներում։ Սակայն նման իրերից որոշները, պարզվում է, իրենցից մեծ արժեք են ներկայացնում։

Ֆրենկ Աբրամսն իր կողմից վարձակալված բնակարանը զարդարելու համար 10 դոլարով լուսանկար էր գնել, որում 5 երիտասարդ տղամարդ էր պատկերված։ Դատելով տղամարդկանց հագուստից՝ նրանք ապրել են 19-րդ դարում ԱՄՆ-ում։ Երբ հյուրերը Ֆրենկին հարցնում էին՝ ով է պատկերված լուսանկարում, վերջինս հորինված զվարճալի պատմություն էր պատմում այն մասին, որ տղամարդկանցից մեկը՝ Ջեսի ջեյմսը, հայտնի ամերիկացի գող է։

Ոչինչ չիմանալով հանդերձ՝ Ֆրենկը ճիշտ էր, սակայն տղամարդուն անվանում էրն Բիլի Քիդ։ Վերջինս շատ հայտնի էր ԱՄՆ-ում, և իրական անունը Հենրի Մաքքարթի էր։ Հանրահայտ բանդիտը մահացել է երիտասարդ հասակում՝ 21 տարեկանում։ Սակայն հանրությունը հավատում էր, որ նրա մահը բեմադրություն է, և որ նա իրականում փախուստի է դիմել ու նոր կյանք սկսել։ Այս գողի ճակատագրի վերաբերյալ վեճերը շարունակվում են մինչ օրս։ Նրա դիմանկարները հազվադեպ են հանդիպում. նախկինում հայտնի էր Բիլի Քիդի միայն մի դիմանկար, որն աճուրդի ընթացքում վաճառվել էր 2 միլիոն դոլարով։

4 տարի շարունակ հին լուսանկարը կախվածէր Ֆրենկի տան սենյակում, և նա ողջ ընթացքում կարծում էր, որ լուսանկարում պարզապես կովբոյներ են պատկերված։ Ամեն ինչ այդպես էլ կշարունակվեր, եթե օրերից մի օր նա չտեսներ Բիլի Քիդի մասին փաստավավերագրական մի ֆիլմ։ Տղամարդն սկսեց ուսումնասիրելամերիկացի հանցագործի կյանքը և հասկացավ, որ իր իմացած «կովբոյներից» մեկը չափազանց նման է Բիլիին, իսկ մյուսը՝շերիֆ Փեթ Գարեթին, ով կրակել էր հանցագործի վրա։

Փորձաքննության ընթացքում ամեն ինչ ապացուցվեց, և լուսանկարը դարձավ Բիլի Քիդի ամենաթանկարժեք դիմանկարը։ Դրանում միաժամանակ պակերված են և՛ նա, և՛ իրեն սպանողը։ Լուսանկարի դիմաց կոլեկցիոներները պատրաստ են վճարել 5 միլիոն դոլար։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել