Թշնամուն հանձնվող տարածքներում պատերազմից առաջ ընտանեկան բիզնեսները վաճառած, «Արցախի երկինքը» փակ է լալահառաչ տեքստեր կարդացող, պատերազմի ժամանակ տեսահոլովակներ նկարող ու մոնտաժող, սուրճ խմող, բունկերներում բարոյական աջակցություն ստացած, Արցախի 75% բարոյական աջակցության համար թշնամուն հանձնած, հայկական բանկերում հարյուրավոր դոլարներ դիզած անձը իրեն համարում է նախագահ, ավելին նա իրեն համարում է ռուսների կողմից մեր հայրենիքի 25% հանձնելուց փրկած ու կարգավիճակ չստացած Արցախի նախագահ:
Դու անգամ բարոյական իրավունք չունես հայրենասիրությունից խոսելու, քո նմանները բարոյական աջակցության հաշվին մեր եղբայրների արյունը թողել են թուրքի ոտքի տակ, ու Ալիևը իր ընտանիքի հետ այժմ կանգնում ու տրորում է այն հողը, որտեղ իրական հայրենասերի արյունն է:
Դու ո´չ մի իրավունք չունես խոսելու հայրենասիրությունից Հարությունյան ԱրայԻԿ, երբ հազարներով մարդկանց տնավեր թողեցիր: Իրական հայրենասիրությունը կլիներ այն, որ պատերազմի երրորդ օրը հրաժարվեի´ր բարոյական խրախճանկից, տեսահոլովակների նկարահանումներից,18 տարեկան երեխաների արյան գետերից...
Համարժեք դատավճիռ է լինելու է. Յուրաքանչյուը, ով մասնակից է եղել հայրենիքի վաճառքի գործընթացին պետք է գիտակցի, որ պատիժը անխուսափելի է`օրն էլ շատ մոտ:
Մի հատ էլ, թե բա մենք թաքուն բան չենք անի: Ինչ արել եք թաքուն ու ժողովրդին խաբելով եք արել,որ թշնամու հետ գործարքի մեջ դժվարություններ չառաջանային:
Քո ու կապիտուլյանտի համաձայնությամբ երկիրս կապիտուլյացիայի տանելուց հետո եռակողմ ստորագրված փաստաթղթի մեջ չի եղելամրագրված այն, որ Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերը, Դիզափայտ լեռն ու մի շարք բարձունքներ, Քաշաթաղի շրջանի Սանասար համայնքի և Կովսականի այն հատվածները, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական վերահսկողության տակ էին,պետք է հանձնվեյին թշնամուն իբրև ամանորյա նվեր:
Հ.Գ
Հրանտ Մելիք-Շահնազարյան
ջան Ձեր արած գործի 0.1%, եթե ինքը աներ մի գուցե Ստեփանակերտում իր սեփական տան մեջ թիկնապահների հետ չքներ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել