«Հանրապետական» կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում չընտրելու որոշումների դեմ Դատախազության բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել:

Այս մասին հայտնում է Վահրամ Բաղդասարայնի փաստաբան Ռուբեն Հակոբյանը.« ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2021 թվականի մարտի 26-ի որոշմամբ մերժել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործով Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով մերժելու մասին ստորադաս դատարանների դատական ակտերի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։

Հիշեցնենք, որ Վահրամ Բաղդասարյանին մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման ախապատրաստման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել