Մեր հայրենակիցների անհնագստության հետ կապված ասեմ հետևյալը, որ «Փաստինֆո»-ին տված հայտնի հարցազրույցում, ես Քարվաճառի հարցին անդրադարձել եմ, այն օրերին, տիրող և այսօր աշխարհաքաղաքական իրողությունների կոնտեքստում, և որևէ մեկը չի կարող իմ խոսքի մեջ գտնել նշույլ անգամ, որը կարող է տանել այն մտքին, թե ես կասկածի տակ եմ դնում Քարվաճառի հայկական պատկանելիության հարցը. լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Հարցին, թե երբ ասում եք, որ Քարվաճառը հայկական չէ, ի՞նչ նկատի ունեիք, պատգամավորը պատասխանեց․ «Իհարկե հայկական է»:  

Հովիկ Աղազարյանն այլ հարցերի չցանկացավ պատասխանել:

Նշենք, որ օրեր առաջ Հովիկ Աղազարյանը «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Քարվաճառը մերը չէ, ապա հարց հնչեցրել՝ «Հայաստանում կա՞ ինչ -որ մեկն այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել