News.am-ը գրում է.

Մեր նախընտրական շտաբը դեռ չի ձեւավորվել, բայց այդ մասով դժվար թե նորություն ունենանք, որովհետեւ մեզ մոտ գործարկված համակարգ կա, որն էլ կգործի, ենթադրում եմ, որ Դավիթ Խաժակյանը կղեկավարի շտաբը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ինչ վերաբերում է կուսակցության նախընտրկան ցուցակին, նա նկատեց, դեռ շատ վաղ է ցուցակ կազմելու համար. «Բավականին շատ թեկնածուների հետ հանդիպումներ ենք ունենում, բայց ցուցակ դեռ չունենք»:

Մարուքյանն անդրադարձավ նաեւ իշխող ուժի կողմից առաջարկվող փակ համամասնական ցուցակներով ընտրություններ կազմակերպելուն՝ նշելով. «Իշխանությունը տեսավ, որ շուշին հանձնելուց հետո խմբակցությունից5 մարդ դուրս եկավ: Դրանք մեծ մասամբ ռեյտինգային ընտրակարգով ընտրվածներն էին, որոնք ունեին շրջապատ եւ մարդկան աչքերի մեջ նայելու խնդիր ունեն: Իրենք հիմա բերում են մի ընտրակարգ, որով ժողովուրդն ընտրում է վարչապետ, նա էլ նշանակում է պատգամավորներ՝ իր ընկերներին, դասընկերներին, իր մոտ աշխատած լրագրողներին: Մինչդեռ սահմանադրական իրավունքի համատեքստում պետք է մենք ընտրեինք խորհրդարան, խորհրդարանն էլ՝ վարչապետ: Այսինքն՝ իրենք հակառակ ճանապարհով են անում: Սա անում են, որ օրինակ վաղը մյուս օր Ստեփանակերտն էլ հանձնեն, մի մարդ իրենց ֆրակցիայից դուրս չգա: Բոլորը լուռումունջ նայեն իրենց իմաստուն առաջնորդի դեմքին»:

Մարուքյանի խոսքով, իմքայլականների բոլոր ելույթները միտված էին նրան, որ այս խորհրդարանը լեգիտիմ չէ, քանի որ իրենք քննադատում էին ընտրակարգը, որով ընտրվել են նաև իրենք. «Իրենք ուզում են, որ որևէ մեկը որևէ տեղից չընտրվի, այլ ուղղակի կուսակցության ղեկավարի բարի կամքի շնորհիվ հայտնվեն ցուցակում»:

Մարուքյանը նաև հավելեց, որ այսօր կողմ քվեարկած իմքայլականների մի մասը ցուցակները կազմելուց հետո մնալու են օդում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել