Armeniasputnik.am-ը գրում է.

Օրեր առաջ Գեղամ Գևորգյանն ասել էր, որ թռչնաֆաբրիկաները խոստացել են Զատիկի համար բավարար քանակությամբ ձվեր արտադրել։ Նա վստահեցրել էր, որ մինչև Զատիկ գնանկում կլինի։

Երբ կիջնի ձվի գինը Հայաստանում՝ Զատիկից առաջ, թե հետո, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղան Գևորգյանը չի կարող ասել: Նա այդ մասին ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Վարույթը չի կարող մեկ օրում տեղի ունենալ: Մենք չենք կարող որևէ կերպ ինտերվենցիա անել: Ես չեմ կարող զանգել ձու արտադրողին ու ասել՝ գինն իջեցրեք կամ բարձրացրեք»,- ասաց նա:

Այդուհանդերձ, Գևորգյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ն կատարված ուսումնասիրության ընթացքում շփումներ է ունեցել և առևտրային ցանցերի և ձու արտադրողների հետ, որոնց արդյունքում ձվի գինը որոշ չափով նվազել է:

Հիշեցնենք՝ մարտի 30-ին հանձնաժողովը հայտարարեց, որ վարչական վարույթ է հարուցել ձու արտադրող խոշոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Արաքս թռչնաֆաբրիկայի» կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և/կամ հակամրցակցային համաձայնության հատկանիշներով:

Մարտի 29-ին Գևորգյանն ասել էր, որ թռչնաֆաբրիկաները խոստացել են Զատիկի համար բավարար քանակությամբ ձվեր արտադրել։ Նրա խոսքով` մինչև Զատիկ գնանկում կլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել