Armeniasputnik.am-ը գրում է.

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ազատվեց պաշտոնից, նա կփոխարինի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին: 

«Տեղեկացնեմ, որ պարոն Հակոբ Արշակյանը լքում է իր պաշտոնը, և պարոն Արշակյանի փոխարեն նախարար կնշանակվի պարոն Չոբանյանը: Ես ուզում եմ պարոն Արշակյանին շնորհակալություն հայտնել իր կատարած աշխատանքի համար: Ըստ էության, զրոյից նոր նախարարություն է ստեղծվել, և դա բավականին լավ աշխատանք է, կատարվել է բավականին լավ: Ես ուզում եմ պարոն Չոբանյանին հաջողություն մաղթել իր հետագա աշխատանքում: Բայց նախ, պարոն Չոբանյան, ձեզ պետք է ազատենք Տավուշի մարզպետի պաշտոնից»,- կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Չոբանյանը ՏՏ ոլորտում մեծ փորձ ունի: Մասնավորապես 2006-2013 թվականներին եղել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ։

2012 թվականին հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը։ 2014-2017 թվականներին աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն։ 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը։

Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպետ էր նշանակվել 2019 թվականի փետրվարի 6-ին:

Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հրաժարվել է պաշտոնից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել