Xiaomi էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող ընկերությունը ներկայացրել է իր առաջին ավտոմոբիլը, որն, ըստ էության, տուն է՝ անիվների վրա։ Լակոնիկ ներկայացումը, որը բաղկացած էր ընդամենը 2 սահիկից, եռաժամ հեռարձակման մի մասն էր, որի ընթացքում չինական ընկերությունը պատմել է իր նորարարությունների մասին։

Xiaomi-ի գլխավոր տնօրեն Լեյ Ցզյունը որոշել է ծրագրի մասին շատմանրամասներ չհայտնել։ Ըստ նրա՝ մեքենան միայն մեկ օրինակից է պատրաստված՝ ապրանքանիշի երկրպագուներից մեկի համար։ Վերջինս ցանկացել է Ամանորին ստանալ ավտոմեքենա՝ «խելացի տան» պարագաներով հանդերձ, որով հնարավոր կլինի ճանապարհորդել ողջ աշխարհում։

Xiaomi-ի ինժեներները մեքենան նշակել են երեք ամսում։ Թե ո՞ր ավտոմեքենան է ընտրվել որպես հիմք, Ցզյունը չի նշում, սակայն, դատելով դրա դիզայնից, հիմքում ընկած է Maxus V90 միկրոավտոբուսը, որը պատկանում է SAIC ընկերությանը։

«Տուն-մեքենան» զինված է տարատեսակ էլեկտրոնիկայով, այդ թվում՝ Xiaomi գադջեթներով։ Դրանց թվում են օդորակիչն ու օդափոխիչը, սրճեփն ու թեյնիկը, ներագույն հեռուստացույցն ու նոութբուքը։

Արդյոք Xiaomi-ն լայն ծավալներով արտադրության կհանի անիվներով տունը, թե ոչ, անհայտ է։ Ավելի վաղ չինական ընկերությունը հայտնել է, որ պատրաստվում է թողարկել հասանելի էլեկտրոքար, որը մրցակցության մեջ կմտնի Apple-ի և Tesla-ի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել