Էսօր ալենьչոն ասում էր, որ՝ իրենց իշխանությունը 2 տարում ավելի շատ ասֆալտ է արել, քան նախկինները՝ 5-10 տարում։
Ես էլ էսօր կակ ռազ Մեղրիից հետ էի գալիս, ու ճանապարհին շա՜տ հետաքրքիր ու շա՜տ սկանդալային բան բացահայտեցի։
Տեսանյութում մանրամասն ցույց եմ տվել, բայց 2 բառով ասեմ. 2019-ին հիմնովին ասֆալտապատված Արարատի մարզի ճանապարհի 4,5 կիլոմետրանոց մի հատվածը «չգիտես ինչու» բաց է թողնված։ Գնում ես՝ հարթ ասֆալտ ա, մեկ էլ ինչ որ պահի ասֆալտը վատանում ա, հետո նորից դզվում։
Գիտե՞ք, թե որ հատվածում «հող չզիջող» այս իշխանությունները դիտմամբ չեն ասֆալտապատել՝ Տիգրանաշենի՝ Քյարքիի։ Էն Տիգրանաշենի, որ համարվում ա «ադրբեջանական անկլավ» ու որի հանձնման շուրջ խոսակցությունները չեն դադարում։
Այսինքն, դեռ 2019 թվին սրանք հեռու գնացող պլաններ են ունեցել հենց մեկը Տիգրանաշենի մասով։
«20 տարի առաջ հողերը հանձնած» Սերժի օրոք էս ճամփեն ասֆալտապատվել ա ամբողջովին, «խեղճ ու կրակ» նիկոլը հենց GPS-ով Տիգրանաշեն մտնող սահմանի բերնից ու սահմանի վերջում տենց էլ նոր ասֆալտ չի արել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել