Գոյություն ունի համոզմունք, որ մեծ խորության վրա բնակվում են ամենավտանգավոր կենդանիները։

Մինչև 200 մ խորության վրա լուսավոր է և բավականաչափ թթվածին կա։ Այս խորության վրա ապրող ձկներն ունեն մարմնի հատուկ ձև և պաշտպանության ու արագ տեղաշարժի համար նախատեսված թեփուկներ։ Ձկների գույնն այնպիսին է, որ ջրի մակերևույթից դրանք գրեթե չեն երևում։

Այս խորության վրա ձկների թվաքանակը շատ մեծ է, սակայն առավել շատ ձկներ ապրում են ավելի խորքում, որտեղ քիչ է լույսը և մեծ տարածքը։ Լույս գոյություն ունի մինչև 1000 մ խորության վրա, ցածր է նաև ջերմաստիճանն ու ճնշումը։ Շատ ձկներ տեսողական օրգաններ չունեն, բանն այն է, որ լույսի գրեթե բացակայության պայմաններում իմաստ չկա նաև տեսողական օրգանների առկայության։ Նման ձկները սնունդ փնտրում են հոտառական օրգանների օգնությամբ։

1000 մ-ից խորը հատվածներում ծովային բնակչությունը նվազում է։ Պայմաններն էքստրեմալ են՝ լույս չկա, ջերմաստիճանը շուրջ 2 աստիճան է։ Եթե չկա թթվածին և լույս, ապա պայմաններ չկան նաև բուսական կյանքի համար։

Խորքերում բնակվող ձկները երեք հիմնական բնութագրիչներ ունեն՝ հսկայական սուր ատամներ՝ նման թակարդների, որպեսզի սնունդը չկարողանա դուրս պրծնել բերանից, հսկայական բերան, հսկայական ստամոքս, որպեսզի հնարավոր լինի մարսել ընդունած սնունդը։ Հենց այս բնութագրիչների ամբողջությունն էլ սարսափելի տեսք է հաղորդում ծովային բնակիչերին։

Դժվար է հավատալը, սակայն ջրի խորքերում ապրող ձկներն այնքան էլ մեծ չափսեր չունեն։ Նրանց մարմնի միջին երկարությունը մոտ 25 սմ է կազմում, և լուրջ վնաս մարդուն այս կենդանիները հասցնել չեն կարող։ Սարսափելի տեսքը պարզապես էվոլյուցիայի ու բնական միջավայրին հարմարվելու հետևանք է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել