«Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու հարցը։ Նա 2019 թվականի փետրվարի 6-ին է մարզպետ նշանակվել և սրբորեն ծառայել է իրեն նշանակողին և իշխանական թիմին, ուստի ազատելու որևէ պատճառ, իրենց տեսանկյունից, չկա։

Մենք տեղեկացանք, որ Չոբանյանին ոչ թե պաշտոնաթող են անում, այլ պաշտոնն են բարձրացնում՝ տեղափոխում են Երևան։ Նա նշանակվելու է բարձր տեխնոլոգիաների և  արդյունաբերության նախարար՝ երեկ հրաժարական տված Հակոբ Արշակյանի փոխարեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել