Panorama.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ Զանգեզուրի հետ կապված պահանջներ է ներկայացրել՝ այն անվանելով «Ադրբեջանի հինավուրց հող»:

Նրա խոսքով՝ ներկայումս «ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի հետ կապված»:

«Այժմ Ադրբեջանի հինավուրց հողը՝ Զանգեզուրը, թյուրքական աշխարհը միավորելու դեր կկատարի: Քանի որ տրանսպորտային, հաղորդակցական, ենթակառուցվածքային նախագծերը, որոնք անցնում են Զանգեզուրով, կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև  լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում` Հայաստանի համար»,- ասել է Ալիևը` ելույթ ունենալով Թրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթաժողովում, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել