Գոնե Դադիվանքի Սբ․ Աստվածածին կաթողիկեն կառուցած Հաթերքի և ամբողջ Վերին Խաչենի իշխանուհի Արզու խաթունի հիշատակից ամաչե՛ք, որի անդրանիկ որդի Հասանը 13-րդ դարում զոհվել էր թուրքերի դեմ պատերազմում։
«Շնորհիւ ամենակարողին Աստուծոյ և Միածին որդոյ Յիսուսի Քրիստոսի և պարգևօք ամենասուրբ Հոգւոյն ես Արզու խաթուն նուաստ աղախին Քրիստոսի՝ դուստր մեծի իշխանաց իշխանի Քրդին և ամուսին Վախթանկայ թագաւորազնոյ տեառն Հաթերքոյ և ամենայն Վերին-Խաչենոյ, յուսով մեծաւ շինեցի զսուրբ կաթուղիկէս ի տեղւոջ հանգստարանի առն իմոյ և զաւակաց իմոց Հասանայ անդրանկին իմոյ և Գրիգորի՝ որ ի Տէր կէսաւրեայ վաղճանելոյ. զի վասն մեղաց իմոց խրատեաց զիս Աստուած և եբարձ ի գլխոյ իմոյ զերկոսեան պսակսն վայելուչս, զի անդրանիկն իմ Հասան սպանաւ ի թուրքաց պատերազմին վասն քրիստոնէական հաւատոյս և զկնի երից ամաց զկրտսեր որդին իմ զԳրիգորն ի Տէր կոչեցեալ զպարտ բնութեանս հատուցանելով վճարեաց ՛ի կենցաղոյս և փոխեցաւ առ Քրիստոս՝ առ ՛ի անմխիթար թողլոյ թշուառացելոյ մաւրս իւրեանց» (արձանագրության տեքստն ըստ Մակար Բարխուդարյանցի)։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել