Armeniasputnik.am-ը գրում է.

Մի քանի տարի առաջ Հարություն Հակոբյանը Ստավրոպոլից վերադարձավ պատմական հայրենիք՝ Արցախ ու սկսեց հեքիաթային տնակներ կառուցել անտառներում։ Պատերազմը շատ ծրագրեր է խախտել, բայց Հարությունին չի ստիպել կանգ առնել։ Հիմա նա է՛լ ավելի մեծ գաղափարով է տարված։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Արցախյան անտառների թավուտներում կորած խրճիթները էլֆերի, փերիների և այլ կախարդական էակների բնակավայր են թվում։ Անսպասելի բախվելով դրանց՝ հաստատ շատ կզարմանաք։ Դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մեկն այդ տնակները հատուկ է կառուցել դժվարամատչելի վայրերում։

Եվ այնուամենայնիվ, այդպես էլ կա։ Ինքնատիպ մտքի հեղինակը 24-ամյա Հարություն Հակոբյանն է։ Նա էլ հենց կառուցել է խրճիթները։

Домик в лесу, изготовленный Арутюном Акопяном

Ինչպե՞ս է ամեն ինչ սկսվել

Հարությունը ծնվել է Մարտունիում։ Երբ հինգ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան։ 2018թ․-ին նա վերադարձավ Արցախ, որտեղ երկու տարի շարունակ ճամփորդում էր, սոցիալական հոլովակներ ու հետաքրքիր վիդեո-ռեպորտաժներ նկարահանում՝ իր հետևորդների համար բացահայտելով զարմանահրաշ երկիրը։

Այստեղ նա ուսումնասիրել է յուրաքանչյուր լեռ, յուրաքանչյուր գետ ու ձոր։ Սիրում էր օրերով կորչել անտառներում ու լեռներում՝ յուրացնելով բուշքրաֆթի (վայրի բնության մեջ գոյատևելու) հմտությունները։ YouTube-ում նրա հոլովակներն ավելի քան 100 հազար դիտում էին հավաքում։

Նույն 2018թ․-ին Արցախի Հանրային հեռուստաընկերության «Իմ հողը» ծրագրի շրջանակներում Հարությունը ծառի վրա փոքրիկ տուն կառուցեց, որպեսզի գիշերի այնտեղ։ Դա Հադրութի շրջանի գյուղերից մեկում էր, որը հիմա Արդբեջանի վերահսկողության տակ է անցել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել