Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հրաժարական տվեց։ Այս մասին մամուլը գրել էր շատ ավելի վաղ, մասնավորապես նշելով, որ Արշակյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել վարչապետի աշխատակազմ։ Սակայն վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հերքել էր տեղեկությունները, որ   Արշակյանը մարտի 30-ի ուշ երեկոյան հրաժարական է տվել:

«Այս պահի դրությամբ վարչապետի աշխատակազմը Հակոբ Արշակյանից ազատման դիմում չի ստացել»,- ասել էր Գևորգյանը։

Փաստորեն Գևորգյանը  հերքում է նույնիսկ ժամեր հետո ստորագրվելիք փաստաթղթի առկայությունը։ Թե ինչո՞ւ է հերքում, դժվար է ասել, որովհետև որևէ ողջամիտ բացատրություն կամ տրամաբանություն գտնել հնարավոր չէ, մնում է ընդամենը 3 տարբերակ՝ կա՛մ վարչապետի խոսնակը գենետիկ ատելություն ունի լրատվամիջոցների հանդեպ, և առիթը բաց չի թողնում նրանց հրապարակումները հերքելու, կա՛մ ստելու հակում ունի, և առիթը բաց թողնել չի կարողանում։ կա՛մ էլ ինքն ամեն ինչ վերջինն է իմանում, և անգամ ի պաշտոնե չեն տեղեկացնում, որ նման անհարմար վիճակների մեջ խոսնակը չհայտնվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել