Shamshyan.com-ը գրում է.

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Պողոսյանի որոշմամբ սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Քր.գործը, որը հարուցվել է ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով երեկ՝ մարտի 30-ին, Քյարքիի ոլորաններում գլխիվայր շրջված ավտոմեքենայի մոտ հայտնաբերված Երևանի բնակիչ՝ 51-ամյա Ժիրիկ Շաջանյանի դիակի հայտնաբերման փաստով։ Նշենք, որ վերջինս
Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից փնտրվում էր որպես անհետ կորած։

Դատաբժշկի կողմից դիակի արտաքին զննությամբ պարանոցի վրա հայտնաբերվել է փաթաթած կպչուն ժապավեն։ Կայքի տեղեկություններով՝ սպանված «Ալանուշ Շահինի Բանդարի Մասիհի» ԱՁ տնօրենն էր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել