Aysor.am-ը գրում է.
Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը Ադրբեջանի դեմ կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր: Այս մասին հայտարարել է ադրբեջանական Ականազերծման գործողությունների գործակալությունը (ANAMA), հաղորդում է Minval-ը:
 
Ինչպես հիշեցրել է գործակալության ներկայացուցիչը, Շուշիում ականազերծման և զինամթերքի վնասազերծման աշխատանքները սկսվել են անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ այս տարվա մարտի 15-ին քաղաքում տարածքների մաքրման գործողության ընթացքում հայտնաբերվել են երկու պայթած հրթիռների բեկորներ:
 
«Հրթիռի բեկորների աշխարհագրական կոորդինատները հետևյալն են. 39 ° 45՛38.10" N 46 ° 44՛33.90 "E և 39 ° 45՛27.80" N 46 ° 45՛25.80 "E. Գործակալության մասնագետների կողմից հրթիռի նույնականացման համարի (9M723) ստուգման ընթացքում պարզվել է, որ դրա բեկորները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համալիրին: Նույնիսկ բաց ինտերնետային ռեսուրսներում որոնելիս կարելի է պարզել, որ 9M723 նույնականացման համարը պատկանում է «Իսկանդեր» հրթիռին», - ասված է հայտարարության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել