Ձախից Հակոբն է։ Աջից էլ է Հակոբը։
Ձախի Հակոբը պատերազմի ժամանակ ո՛չ մի արժեքավոր բան չի արել, թեև պարտավոր էր, իսկ Աջի Հակոբը որպես կամավոր անցել է ողջ պատերազմի դժոխքը, թեև պարտավոր չէր։
Կապիտուլյացիայի լուրն առնելուն պես՝ Ձախի Հակոբը ենթադրաբար մտել է մկան ծակը, որ շանսատակ չանեն, իսկ Աջի Հակոբը ենթադրաբար գնացել է Կառավարության շենք՝ երկիրը կործանողներին հարցեր ուղղելու։
Օրերից մի օր Ձախի Հակոբը հարվածել է լրագրողի դեմքին, վնասել է նրա գույքը, իսկ Աջի Հակոբը ոչ ոքի չի հարվածել, ոչ մի գույք էլ չի վնասել։
Ձախի Հակոբը ազատության մեջ է, իսկ Աջի Հակոբը՝ բանտարկված։
Ինչ-որ բան սխալ չէ՞...
Ազատությու՛ն Հակոբ Բերբերյանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել