Բժիշկ-դիետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Իննա Կոնոնենկոն «Պյատի կանալի» հետ զրույցում խոսել է կարագի ամենաօգտակար տեսակի մասին:

Նրա խոսքով՝ բոլոր ճարպերը բաժանվում են երկու խմբի՝ հագեցած և պոլիչհագեցած ճարպաթթուներ: Դրանցից առաջինը ներառում է սերուցքային, հալած կարագ, կոկոսի յուղեր, իսկ երկրորդը՝ բուսական յուղեր:

Ինչպես նշել է դիետոլոգը, հագեցած յուղերն ավելի կայուն են, իսկ ահա պոլիչհագեցածները ենթակա են թթվածնի օքսիդացման, ինչի պատճառով ձևավորվում են ազատ ռադիկալներ, որոնք առաջացնում են ուռուցքային հիվանդություններ:

Կոնոնենկոն խորհուրդ է տվել տապակելու համար օգտագործել հագեցած ճարպաթթուներ: Նա ամենաօգտակարը համարում է հալած կարագը, որի մեջ ամենից շատ են վիտամիններն ու միկրոտարրերը: Այն նաև ունի ավելի քիչ կաթնային սպիտակուց և կաթնաշաքար, ինչը մարդկանց մեծ մասը դժվար է տանում:

Բժիշկը խորհուրդ է տվել բուսական յուղեր օգտագործել միայն աղցանի համար: Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ կան նաև այլ օգտակար կարագներ՝ ընկույզի և ավոկադոյի կարագ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել