Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեում քննիչին աշխատանքից ազատել են՝ իշխանություններին քննադատող գրառմամբ ֆեյսբուքյան իր էջում կիսվելու համար։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատված քննիչը պատերազմի առաջին իսկ օրերից՝ սեպտեմբերի 29-ից կամավորագրվել եւ մասնակցել է պատերազմական գործողություններին։ 40 օր շարունակ քննիչը եղել է ամենաթեժ կետերում՝ սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 25-ը եղել է Եղնիկներում, որից հետո մասնակցել է Սղնախի, Քարին տակի, Շուշիի մարտերին։ Նա Շուշիից վերադարձել է նոյեմբերի 7-ին։ Մահվան ու կռվի միջով անցած քննիչը պարզվում է չպետք է ունենա սեփական կարծիքը՝ Փաշինյանի ստեղծված «ժողովրդավարական» երկրում ու աշխատանքից հեռացրել են՝ Նիկոլ Փաշինյանին քննադատող գրառմամբ ֆեյսբուքյան էջում կիսվելու համար։

Ի դեպ՝ արձանագրենք, որ նման իրավիճակ է ոչ միայն ՀՀ ՔԿ-ում, այլև՝ իրավապահ մյուս մարմիններում։ Այս գերատեսչությունների ներքին անվտանգության վարչությունները վերահսկում են աշխատակիցների ակտիվությունը սոցիալական ցանցերում, որտեղ նրանց թույլատրվում է միայն իշխանություններին փառաբանող գրառումներով հանդես գալ։ Քննադատող որեւէ մեկնաբանության հավանություն տալը՝ ընդհուպ «լայքի» տեսքով, դառնում լուրջ քննարկման առարկա՝ անգամ նախազգուշական զրույցների տեսքով, իսկ գրառում կիսվելը, փաստորեն, ավելի ծանր «հանցանք» է, որի համար հեռացվում են աշխատանքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել