Լուվրը թվայնացրել և առցանց հրապարակել է իր ողջ հավաքածուն։ Այս մասին հայտնում էCNN-ը։

Այժմ թվայնացված է արվեստի մոտ 480 հազար գործ, սակայն արխիվը շարունակվում է համալրվել։ Այն անվճար կերպով հասանելի է բոլոր ցանկացողներին։

Կայքում ներկայացված են թանգարանի ութ հատվածների արվեստի գործերը՝ իսլամական արվեստից և Վերածննդի ժամանակաշրջանի քանդակներից մինչև եգիպտական հնագույն արվեստ։ Թանգարանի վիրտուալ մասերում տեղորոշվել կօգնի ինտերակտիվ քարտեզը։

Թանգարանի տնօրեն Ժան-Լյուկ Մատինեզը նշել է, որ առցանց հավաքածուի դիտորդները կկարողանան աշխատանքները տեսնել՝ անկախ նրանից՝ ցուցադրվում են այս պահին դրանք թանգարանում, թե ժամանակավոր օգտագործման կամ պահպանման են վերցվել։ Նա կարծում է, որ արխիվը շատ մարդկանց կմոտիվացնի իրականում ևս այցելել Լուվր։

2020 թ. փարիզյան թանգարանի այցելությունները թիվը կրճատվեց 72%-ով՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ 2019 թ. Լուվր այցելել է 9,6 միլիոն մարդ, մինչդեռ 2020-ին այցելուների թիվը չի գերազանցել 2,7 միլիոնը։ Ռեկորդային ցուցանիշ է գրանցվել 2018 թ., երբ այցելությունների թիվը հասել է տարում 10,2 միլիոնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել