News.am-ը գրում է․

«Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակում մանդատը վայր դրած Սուրեն Գրիգորյանին հաջորդում է Միսաք Բաբաջանյանը, որը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ վաղուց որոշել է՝ պատգամավորական գործունեությամբ չի զբաղվելու եւ ինքնաբացարկ է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որն իր գրանցումն արդեն ուժը կորցրած է ճանաչել։

«Ես փաստաբանական գործունեությամբ եմ զբաղվում եւ չեմ ուզում աշխատանքս փոխել»,– ասաց Միսաք Բաբաջանյանը։

«Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակում Բաբաջանյանին հաջորդում է Վահագն Ալեքսանյանը, որն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգողն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել