Ողջ քրիստոնյա աշխարհը եկող կիրակի կնշի Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ սուրբ Զատիկը։ Կնշենք նաև մենք՝ առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած հինավուրց ազգի ներկայացուցիչներս։
Մեզ հետ հավասար Զատիկը կտոնեն նաև կռապաշտ հայեր, ովքեր չգիտեն ինչ է քրիստոնեությունը։ Ովքեր միայն մեկ «աստծո» են ճանաչում և ամեն օր փրփուրը բերաններին պաշտպանում նրան։ Եկող կիրակի մեզ հետ միասին Զատիկը կտոնեն նաև նիկոլի աղանդի անդամները։
Եկող կիրակի Զատիկը կտոնեն նաև հայազգի թուրքերը։ Այն թուրքերը, ովքեր սատարում են մի իշխանության, որը 5000 տղու մահվան պատճառ դառնալուց հետո ցինիկաբար խոսում է թուրքի հետ ախպերություն անելու մասին։ Էն թուրքի, ով միշտ մեզ կոտորել ա միայն նրա համար, որ քրիստոնյա ենք։
Հայազգի թուրքերը կգնան եկեղեցի՝ մոռանալով թուրքի՝ Մեխակավանում հողին հավասարեցրած սուրբ Աստվածածին եկեղեցին, կաղոթեն՝ մոռանալով Մատաղիսի սուրբ Եղիշե եկեղեցում նամազ անող թուրքերին, հետո կգան տուն ու կսատարեն թուրքի գործակալին, մոռանալով, որ նրա անմիջական հրամանների պատճառով պատերազմից 4 ամիս անց Եռաբլուրում դեռ նոր փոսեր են փորվում։ Կնշենք Զատիկը՝ մոռանալով թուրքի մոտ գերության մեջ գտնվող գերիներին։ Կնշեն Զատիկը, մոռանալով սեփական զավակի ոսկորները սեփական ձեռքերով հավաքող ու փորձաքննության հանձնող ծնողին։ Կնշեն ու կշարունակեն սատարել էս ամենի թիվ մեկ մեղավորին, որովհետև հայ չեն, որովհետև հայի ազգանունով թուրքերի ժառանգներ են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել