«Երևանի բուհերի շենքերը վաճառենք, էդ փողերով կառուցենք նոր ակադեմիական քաղաք». Փաշինյան
Առաջին հայացքից ծիծաղելի միտք է, կարելի է մտածել՝ Նիկոլի հերթական զառանցանքն է, բայց փորձը ցույց է տալիս, որ նորմալ մարդկանց համար աբսուրդ թվացող ամեն բան Նիկոլն իրականություն է սարքում (թարմ օրինակ է Թուրքիային այլևս թշնամի չհամարելը և դրան հաջորդած Ախ քարտուղարի հայտարարությունը, որ պետք է մոտեցումներ փոխել):
Արցախ վաճառած մարդը բուհերի շենքներն էլ հանգիստ կվաճառի: Հարց է, թե ու՞մ է պատրաստվում վաճառել կամ գուցե արդեն վաճառե՞լ է՝ բանավոր պայմանավորվածությամբ: Մարդ, որը 3 տարում մենակ քանդելով է զբաղված, ունակ չէ որևէ բան կառուցել: Եկեք չմոռանանք, որ իր թիմում առակա թուրքական գործակալական ցանցի ներկայացուցիչները կրթությունն առաջնահերթ թիրախի տակ էին վերցրել՝ մաքրելով այն հայկականությունից:
Հ.Գ. կրթական քաղաք ունենալը հոյակապ միտք է, որ պետք արվի միայն ու միայն հետնիկոլյան Հայաստանում: Այս մարդը ունակ չէ որևէ բան ստեղծել կամ անել ի նպաստ Հայաստանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել