#ՍպանելՊողոսին2-ի երեկվա էպիզոդում Սաղաթելյան Արմանը մեր առաջարկած օրակարգը անվանում էր անկանխատեսելի գործընկերների ու դաշնակիցների ու հետևաբար չէր ողջունում այն: Ես իհարկե դրա հետ ոչ մի կերպ համաձայն չեմ ու համարում եմ, որ մենք հայկական քաղաքական դաշտի ամենականխատեսելի ու արդեն նաև ամենաթափանցիկ ներկայացուցիչներն ենք, իսկ մեր առաջարկը շատ հստակ ու կանխատեսելի է, բայց էդ հլը մի կողմ թողնենք: Ինձ մոտ հարց առաջացավ. ո՞նց ա ստացվում, որ տարիներ շարունակ «անկանխատեսելիները» ամեն ինչ շատ ստույգ կանխատեսում են, իսկ «ոչ անկանխատեսելիներները» ոչ մի բան չեն կարում կանխատեսել: Ու ինչու՞ է հայկական դաշտը ողողված ոչինչ կանխատեսել չկարողացող «կանխատեսելի» անձանցով ու կառույցներով:
Երեկ, իբր թե «սորոսական գործակալ» ԱԽՔ-ը հայտարարեց, որ մենք թուրքերի հետ էլ թշնամի չենք: Նույն պահին ռուսական մի պետականամետ յութուբյան ալիքում, որտեղ շաբաթներ առաջ Տարասովը պնդում էր, որ պանթուրքիզմը, Երիտթուրքերն ու Մուսսավաթը ռուսական պրոյեկտներ են, մեկ այլ հայտնի «ձերժավնիկ» Ֆուրսովը գոհունակություն էր հայտնում, որ Ադրբեջանը վերջապես մուռը հանեց Խոջալույի համար, ու պնդում, որ փայլուն հաղթանակ էր` ոչ միայն 2020-ի, այլ նաև 2016-ի պատերազմը:
Հիմա էս ամենը ինձ թույլ է տալիս կանխատեսել ապագա զարգացումները ու պատկերացնել, թե ինչ է պետք անել: Բայց ըստ ձեզ` ես ի՞նչ պիտի անեմ, որպեսզի չպիտակավորվեմ անկանխատեսելի: Ենթադրում եմ պիտի սա անտեսեմ, մի երկու քֆուր գրեմ Սորոսի ու Նիկոլի հասցեին ու կոչ անեմ մասնակցել աշխարհի ամենականխատեսելի միտինգների՞ն: Դե, որ ես էլ կանխատեսելի լինեմ էլի...
Էս ամեն ինչը արդեն չափից դուրս կանխատեսելի ա դառնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել