ArmLur.am-ը գրում է.

Ապրիլի 2-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ արտգործնախարարների նիստի շրջանականերում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանը վերջին անգամ հանդիպել էին փետրվարի 18-ին՝ Մոսկվայում։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, այդ հանդիպմանը քննարկվել էր երկրների միջև բազմապլան դաշնակցային հարաբերությունների զարգացումը։

Միևնույն ժամանակ երեկ  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն  հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարման ընթացքին։ Քննարկել են նաև համավարակի դեմ պայքարում ձեռնարկվող քայլերը, այս ուղղությամբ փոխգործակցությանը, ինչպես նաև երկկողմ տնտեսական, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Սակայն  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝  Փաշինյանն ապրիլի 7-ին աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա եւ հանդիպում ունենա  Պուտինի հետ: Նկատենք՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո արդեն երկրորդ անգամ են երկու երկրների ղեկավարները հանդիպելու: Առաջին անգամ նրանք հանդիպեցին եռակողմ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ, հունվարի 11-ին: Եվ չնայած այդ հանդիպման արդյունքներով հայտարարություն էր ընդունվել, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես թե այնքան էլ գոհ չէր մնացել հանդիպումից եւ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, թե շատ հարցեր այդպես էլ չեն լուծվել, եւ ցավալի կերպով չի հաջողվել նաեւ ամբողջովին կարգավորել ռազմագերիների վերադարձի հարցը:

Նկատենք՝ նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակել է «Ռուսաստանի արտաքին քաղաքական ու դիվանագիտական գործունեությունը» փաստաթուղթը, որում մասնավորապես նշված է․ – «Ռուսաստանն ու անձամբ Վ. Վ. Պուտինն առանցքային դեր են խաղացել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին արյունահեղության սուր բռնկման հաղթահարման գործում։

Ուշագրավ է, որ այս փաստաթղթում և՛ս պաշտոնական Մոսկվան թեև շատ կարճ, բայց ընգծում է արցախյան խնդրի քաղաքական կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շարջանակներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել