20-րդ դարի կեսերին շվեյցարացի Ժան Ժակ Բաբելը մի վիճակագրություն ներկայացրեց, համաձայն որի՝ մեր թվարկությունից առաջ 3208 թվականից մինչև 20-րդ դարի կես, այսինքն շուրջ 5000 տարի, Երկիր մոլորակի վրա 14 հազար 530 մասշտաբային կոնֆլիկտ է եղել, որոնք խլել են ավելի քան 3,5 միլիարդ մարդու կյանք։ Այս վիճակագրության համաձայն՝ մարդկությունը վերջին 5000 տարում խաղաղ ապրել է ընդհանուր հանրագումարով 292 տարի։
Ստացվում է, որ մարդկության պատմությունը դա հենց պատերազմի պատմությունն է։ Ու քանի մենք ապրում ենք այս մոլորակում, մենք նախ և առաջ պետք է պատրաստ լինենք պատերազմի, հետո նոր փորձենք ապրել խաղաղության մեջ։
Օրինակ, 41 հազար քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Շվեյցարիան, որը բավական հաջող կերպով խուսափեց 2 համաշխարհային պատերազմներից, այսօր 1,7 միլիոն զինված մոբ ունի, իսկ ռազմական բյուջեն, համաձայն SIPRI Fact Sheet-ի՝ միայն 2019 թվականին կազմել է 5,2 միլիարդ դոլար։
Հիմա՞ր են շվեյցարացիք, որ այդքան զինված են։ Իհարկե ոչ։ Ուղղակի նրանք լավ գիտեն վերջին 5000 տարվա համաշխարհային պատմությունը։
Այսքանը գրեցի նրա համար, որպեսզի ձեզ ևս մեկ անգամ հիշեցնեմ. որ մենք իրավունք ունենք երազելու խաղաղության մասին միայն այն ժամանակ, երբ լիովին պատրաստ կլինենք պատերազմի։ Եթե 8,5 միլիոն բնակչությամբ Շվեյցարիայում 1,7 միլիոն զինված մոբ կա, ապա մեզ մոտ գոնե մի քանի հարյուր հազար մարդ պետք է զենքից օգտվելու տարրական կանոններ ու կրակել իմանա։ Ու եթե մեր պես երկրում ձեզ ինչ որ անսեռ ու անհայրենիք զանգվածներ, առաջին տիկիններ ու առաջին դեմքեր խաղաղություն են քարոզում, ուրեմն իմացեք, որ ձեր դիմաց կանգնած են մեր երկրի թիվ մեկ թշնամիները։ Նրանք զինված չեն, նրանք շատ հաճախ վտիտ են ու թույլ, բայց նրանք մեր երկրում ներդրված են այն ուժերի կողմից, ովքեր լավ գիտեն վերջին 5000 տարվա մարդկության պատմությունը ու իրենց ամենևին էլ ձեռք չի տալիս, որպեսզի մենք էլ դա իմանանք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել