Համացանցը բուռն քննարկում է Հանրային Հեռուստաընկերության կողմից ադրբեջաներենով լուրերի բաժնի ստեղծումը։
Մինչեւ 2018-ը նման որոշումը ճիշտ կհամարեի, քանզի մինչեւ Հայաստանում իշխանազավթումը Հայաստանն Ադրբեջանի դեմ ինտենսիվ պատերազմի մեջ էր ոչ միայն ռազմադաշտում, դիվանագիտության մեջ, այլեւ տեղեկատվական դաշտում։
Բազմաթիվ հմուտ մասնագետների ներգրավմամբ այս տեղեկատվական պատերազմի մեջ էինք գրեթե բոլորս։
2018-ից հետո այլեւս հասկանալի պատճառներով այս դավադիր ոհմակը ամբողջությամբ ոչնչացրեց, տապալեց հակաադրբեջանական քարոզչությունը եւ հակաքարոզչությունը։ Լուծարվեցին անգամ համապատասխան ստորաբաժանումները, աշխատանքից հեռացվեցին լավագույն մասնագետները, ուսապարկերի համար այս խնդիրը վերացավ նաեւ արտաքին ճակատում։
Ադրբեջանն նաեւ տեղեկատվական դաշտում 3 տարի անում է, ինչ ուզում է։
Եւ ահա հիմա, խայտառակ կապիտուլյացիայից հետո հանրայինով ադրբեջաներենով լուրերի բաժինը մեկ նպատակ ունի՝ պարտվողական ու կեղծ խաղաղասիրական, այն է՝ դավաճանական քարոզչական դիսկուրսի տրանսլյացիան Ադրբեջան։
Սա, փաստացի, Նիկոլի հաշվետվության ինֆորմացիոն տարբերակն է լինելու Ալիեւի մոտ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել