Ռուսաստանը հույս է հայտնել, որ Հայաստանում սպասվող ընտրական գործընթացները կնպաստեն հասարակության համախմբմանը եւ դրա առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Ընտրությունները, ընդգծեց դեսպանը, Հայաստանի ներքին գործն է:

«Մենք հետեւելու ենք դրանց: Հուսով ենք, որ դրանք կնպաստեն հայ հասարակության համախմբմանը»,- ասաց դիվանագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել