Armeniasputnik.am-ը գրում է.

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց` Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանում նախատեսված ընտրական գործընթացները կնպաստեն հասարակության կոնսոլիդացմանը և այն խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են երկրի առջև։

«Ընտրությունները Հայաստանի ներքին գործն են։ Մենք կհետևենք դրանց, հույս ունենք, որ ընտրությունները կնպաստեն հասարակության կոնսոլիդացմանը», - նշեց դիվանագետը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Անդրադառնալով քաղաքական սպեկտրի ներկայացուցիչների հետ հանդիպումներին՝ Կոպիրկինը նշեց, որ քաղաքական ուժերի հետ շփումները չեն դադարել և չեն դադարում:

«Ընդ որում` դրանք տարբեր սպեկտրի քաղաքական ուժեր են, մենք դա չենք թաքցնում։ Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվում է ԶԼՄ-ներում։ Եվ ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու պիտի հրաժարվեմ այդ պրակտիկայից։ Դիվանագետի գործառույթներից մեկն էլ դա է` շփման մեջ լինել հյուրընկալող երկրի հասարակության ներկայացուցիչների հետ», – ասաց դեսպանը։

Ռուսական կողմը ելնում է նրանից, որ երկու երկրների շահերին է համապատասխանում այն ամենը, ինչն օգնում է ամրապնդել Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները։

Ինչպես հայտնի է, հունիսի 20–ին Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ կանցկացվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել