Հիշո՞ւմ եք այս նկարը: Հիշո՞ւմ եք, ինչպես բոլորիս խաբեցին:
Հիմա հարց նրանց, ովքեր միամտաբար մտածում են, որ եթե Նիկոլը գնա արտահերթի, ապա դրանք արդար և թափանցիկ են լինելու՝
դուք իսկապես հավատո՞ւմ եք, որ այն իշխանությունը, որը նենգաբար այս հրեշավոր կեղծիքը արտադրել ու ՛՛կերակրել՛՛ է իրենց որդիների-հայրերի-եղբայրների հաղթանակին սպասող հանրությանը արդար, ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ է անցկացնելու:
Սրանք մեզ 44 օր առանց աչք թարթելու խաբեցին ու հիմա վախենում են պատասխանատվությունից, որից իրենց փրկում է միայն մանդատն ու հավատարիմ ոստիկանությունը, ԱԱԾ-ի հետ միասին:
Մի՞թե դուք իսկապես հավատում եք, որ սրանք ռիսկի կգնան ու արդար ընտրություններ թույլ կտան:
ԵԹԵ, կրկնում են ԵԹԵ Նիկոլն ու իր խունտան գնան ընտրությունների, ապա կտեսնենք այնպիսի կեղծիքներ ու հանրային կարծիքի մանիպուլյացիա, ինչպիսին որ երբեք դեռ չենք տեսել:
Իսկ հիմա ևս մեկ անգամ նայեք Լենկորանի ու Լուգանսկի օդանավակայանների լուսանկարներին ու լավ մտածեք:
May be an image of text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել